Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրատանը կրակոցների առնչությամբ բերման է ենթարկվել նաև Արզնիի համայնքապետը. Shamshyan.com

Հունիս 09,2025 13:40

Shamshyan.com-ը հայտնել էր, որ հունիսի 8-ին վիճաբանություն, ծեծկռտուք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում, հնչել էին կրակոցներ: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Բյուրեղավանի բաժին են տեղափոխել մի խումբ անձինք. Կոտայքի մարզի բնակիչներ Ֆելիքս Միրզոևը, որը Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արզնիի համայնքապետն է, 35-ամյա Դավիթ Վանյանը, 34-ամյա Վիրաբ Վիրաբյանը, 32-ամյա Աշուր Իլյայեևը, 53-ամյա Կառլեն Սիմոնովը, 46-ամյ Արկադի Մոիսեևը, 39-ամյա Ալբերտ Սարկիսովը:

Պարզվել է նաև հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը. նա Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Կոլյա Միսեևն է:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Avenue Arzni» հյուրատանը խնջույք է կազմակերպված եղել Արզնու համայնքապետ Ֆ. Միրզոևի կողմից:

Դեպքի վայրից ոստիկանության Բյուրեղավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել նաև «Mazda 6» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներ:

Վերջինի վրա առկա են եղել հարվածի հետքեր և աջակողմյան հայելին եղել է կոտրված:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30