Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճամբարակի պայթյունը գազի արտահոսքի հետեւանքով էր, ունեցել ենք 5 զոհ, 12 հոսպիտալացված»․ ՆԳ փոխնախարար

Հունիս 12,2025 12:18

Ճամբարակում տեղի ունեցած պայթյունը, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետեւանքով է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։

«Անմիջապես ներգրավվել են լրացուցիչ որոնողափրկարարական ուժեր, 282 փրկարար ծառայող է ներգրավվել որոնողափրկարարական աշխատանքներին։ Ցավալիորեն ունեցել ենք 5 զոհ, 12 հոսպիտալացված անձ։ Վերջիններիս վիճակը բավարար է, մեկ անձ դուրս է գրվել։ Նաեւ սեյսմիկ գնահատում է իրականացվել շենքում։ Մեր նախնական գնահատումն ամբողջական համալիր փորձաքննության է ենթարկվելու։ Ներկա դրությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել, բայց հաշվի առնելով որոշ ռիսկեր, դեռեւս բնակիչներ չեն բնակվում»,- ասաց Մկրտչյանը։

Նա նշեց, որ բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ եւ անհրաժեշտ պարագաներ։

Արմեն Մկրտչյանը հավելեց՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պատճառները վերջնական կպարզվեն։ Նախատեսվում է իրականացնել նաեւ ամբողջական վնասների գնահատում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30