Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորակցում ու ցավ ենք հայտնում Իրանի ժողովրդին՝ կորուստների և ավերածությունների համար»

Հունիս 13,2025 16:42

ՄԵՐ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը խստորեն դատապարտում են Իսրայելի հանցագործ հարձակումն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների վրա՝ որի հետևանքով կան մարդկային զոհեր և ավերածություններ։ Իրան-ԱՄՆ բանակցությունների նախօրեին նման հարձակումը գնահատում ենք իբրև սադրիչ և միջազգային հանրության դեմ ուղղված ոչ իրավաչափ քայլ, որը պետք է խստորեն դատապարտվի, որպեսզի կանխվեն տարածաշրջանային ռազմական հնարավոր ընդլայնվող բախումները։

Հիշեցնում ենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան, որին անթաքույց ռազմական աջակցություն էր ցույց տալիս Իսրայելը, և որն ավարտվեց ցեղասպանական գործողություններով ու բռնազավթված Արցախում ադրբեջանաիսրայելական ռազմական հենակետերի ստեղծմամբ, դրանք կարևոր օղակներ էին ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության ծրագրավորված մեկուսացման քաղաքական շղթայի։

Մեր անկեղծ զորակցումն ու ցավն ենք հայտնում Իրանի ողջ ժողովրդին կորուստների և ավերածությունների համար՝ ուժ և կորով մաղթելով բարեկամ պետությանը, լիահույս, որ իսրայելական այս ագրեսիան պատշաճ գնահատականի կարժանանա միջազգային հանրության կողմից և հնարավորինս շուտ կկանխվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30