Լրահոս
Օրվա լրահոսը

27 տարի առաջ ինչ էր գրում «Առավոտը» Վահրամ Խորխոռունու սպանությունից հետո

Հուլիս 21,2025 11:33

«Պաշտոնական տեղեկատվության համաձայն, մարդասպանը (կամ մարդասպանները) արձակել է յոթ կրակոց, որից երեքը կրծքավանդակի, երկուսը՝ գլխի շրջանում, երկուսն էլ վրիպել է։ Նույն պաշտոնական տեղեկատվության համաձայն, գործի առիթով սկսված նախաքննությունը գտնվում է ՀՀ դատախազության վարույթում։

Երեկ մեզ հաջողվեց պարզել հետեւյալը. վերջին շրջանում Վ. Խորխոռունին երկու բնակարան էր գնել Չարենց-Լերմոնտով խաչմերուկի վրա գտնվող շենքում եւ այնտեղ էլ բնակվում էր։ Հարեւանների վկայությամբ՝ Խորխոռունին աշխատանքից սովորաբար ուշ էր վերադառնում։ Ծառայողական ավտոմեքենաները՝ «Նիվա», «ԳԱԶ 31», սովորաբար, ինքն էր վարում։ Անցած գիշեր նա տուն էր եկել «ԳԱԶ 31» ավտոմեքենայով։ Մեզ որեւէ կերպ չհաջողվեց պարզել՝ նա անմիջապես աշխատանքի՞ց էր տուն վերադառնում, թե որեւէ այլ վայրից։ Նրա մուտքի անմիջապես հարեւանությամբ շենքի կամարն է։ Հարեւանների վկայությամբ՝ վերջին մի քանի օրը էլեկտրալարը կտրված էր եւ կամարը չէր լուսավորվում», – 1998թ.դեկտեմբերի 11ին, Վահրամ Խորխոռունու սպանության հաջորդ օրը «Հերթական սպանությունը» հոդվածում գրել էր «Առավոտը»:

«Առավոտի» վաղվա համարում կներկայացնենք սպանությունից հետո շրջանառվող տարբեր վարկածներ, մեր արխիվից որոշակի նյութեր, հարցազրույցներ՝ նաեւ Վանո Սիրադեղյանի հետ արված, որոնք հնարավորություն կտան հասկանալու, արդյոք ՀՀ Քննչական կոմիտեն որոշակի բացահայտումներ արե՞լ է այս գործով, թե՞ երկու տասնամյակի արվածն է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031