Լրահոս
Օրվա լրահոսը

Լրացուցիչ հարցաքննել են հինգ ոստիկանի և գտել, որ ծնողները սխալ էին, իսկ ոստիկանները ճիշտ. «Եռաբլուրում» զոհվածների ծնողներին քաշքշած ոստիկանների նկատմամբ վարույթ չի հարուցվել

Սեպտեմբեր 30,2025 09:45

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու վարույթով հսկող դատախազը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և կրկին որոշում կայացրել ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին։

Հիշեցնեմ, որ 2024 թվականին ՀՀ հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանները որոշումներ էին կայացրել տուժող կողմի բողոքները բավարարելու և նույնաբովանդակ որոշումները վերացնելու մասին։

Դատարանների որոշումներից հետո, երբ միակ դատավարական լուծումը պետք է հանդիսանար ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումների կայացումը, վարույթն իրականացնող մարմինը, 1,5 տարի տևող քննության ընթացքում լրացուցիչ հարցաքննել է հինգ ոստիկանի և գտնելով, որ ծնողները սխալ էին, իսկ ոստիկանները ճիշտ, կրկին կայացրել է նույն որոշումը։

Կրկին ոստիկանների ցուցմունքները առավել հավաստի են համարվել, քան գործում առկա բազմաթիվ տեսագրությունները, ոստիկանների ցուցմունքները առավել արժեքավոր են համարվել, քան հակակոռուպցիոն դատարանների որոշումները։

Կեցցե մեր բարեփոխված ոստիկանությունը։

Այսուհետ առաջարկում եմ դադարեցնել քրեական վարույթներով նախաքննության իրականացումը և բավարարվել միայն մեր ազնիվ, քաջ ու անվեհեր ոստիկանների ցուցմունքներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930