Լրահոս
Օրվա լրահոսը

72-ամյա ծերունուն դատում են՝ Փաշինյանին սպառնալու համար

Հոկտեմբեր 08,2025 15:31

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, այսօր դատական նիստ պետք է կայանար, սակայն այն հետաձգվեց՝ հանրային մեղադրողի չներկայանալու պատճառով:

ԱՄՆ եւ Հայաստանի երկքաղաքացի, 72-ամյա Ռաֆայել Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին սպառնալու համար կանգնել է դատարանի առաջ:

Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքի ընթացքում Ռաֆայել Սարգսյանը կողքի սրճարաններից մեկում նստած էր եղել, ու հետաքրքրությունից դրդված մոտեցել էր մասնակիցներին, այդ մասին լրագրողներին էր ասել. «Էս ժամանակները, որ մենք ենք ապրում, ես ճար եմ ման գալի՝ Նիկոլին բռնեմ վիզը պոկեմ»:

Ոստիկանությունը ուղիղ եթերով հեռարձակված հանրահավաքը դիտել ու Ռաֆայել Սարգսյանի հարցազրույցն ուղարկել էր Քննչական, որն էլ ձերբակալել էր նրան, մեղադրանք առաջադրել:

Թեեւ վիզը պոկելու, լեզուն կտրելու մասին խորհրդարանում արտահայտություններ էր արել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, սակայն նա դատարանի առաջ չի կանգնել՝ ի տարբերություն 72-ամյա ծերունու:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031