Աշխատանքային այցով Սևան քաղաքում գտնվող «Մեր ձևով» շարժման անդամները շարժման գրասենյակի հանդիսավոր բացումից հետո զբոսնեցին քաղաքում, ծանոթացան քաղաքի ենթակառուցվածքային պոտենցիալին և շփվեցին քաղաքի բնակիչների հետ։
Շարժման անդամները եղան նաև Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասում, որտեղ շարժման նախաձեռնությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ տեղադրվել են երեխաների համար նոր խաղամիջոցներ։
Շարժման անդամների՝ Սևան համայնք այցն ավարտվեց Ծովագյուղ բնակավայրում, որտեղ շարժման անդամները ուսումնասիրեցին բնակավայրի հանրային օբյեկտների վիճակը։
Ծովագյուղի բնակիչների հետ հանդիպմանը շարժման անդամները ներկայացրեցին շարժման կողմից առաջարկվող՝ Սևան համայնքի զարգացման տեսլականը, ինչպես նաև պատասխանեցին ծովագյուղցիներին հետաքրքրող հարցերին։
Կարդացեք նաև