Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչության թիրախը մեր հասարակությունն ու պետականությունն է, չի նույնացնում Սահմանադրական դատարանի դատավորին. Ղազարյան

Հոկտեմբեր 10,2025 15:15 Share

-Այն, ինչ առանձնացված է մեղադրական եզրակացության մեջ` հատուկ արված արտահայտություններ չեն, սովորական իմ առօրյա հրապարակային խոսքում հնչեցված մտքեր են, որ հնչեցնում եմ ոչ թե կոնկրետ դեպքով հատուկ պլանավորված իրադարձության ժամանակ, այլ իմ հասարակական գործունեությունը դրսեւորվում է դրանով: Օրվա կամ շաբաթվա մեջ մի քանի անգամ հրավիրվում եմ հարցազրույցների տարբեր լրատվամիջոցների կողմից: Ընթացիկ հարցազրույցներում անդրադառնալով այդ թեմային՝ իմ կարծիքն եմ արտահայտել,- այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում «ՍԴ դատավորների» գործով նիստի ժամանակ ասաց գործով մեղադրյալ` «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով նիստը նախագահողի հարցերին, թե ինչ նկատի ուներ ու ում էին ուղղված իր խոսքերը:

-Այնպես չէ որ ընդհանրապես որեւէ կարծիք չեմ արտահայտում, հատուկ թիրախավորված բան եմ ասել: Օգտվելով իմ սահմանադրական իրավունքից՝ իմ մտահոգությունների շրջանակում իմ տեսակետն եմ արտահայտել, իմ մտահոգությունները,- շարունակեց Ղազարյանը՝ վստահեցնելով, որ իր խոսքերն ուղղված էին հանրությանը, ոչ թե անհատների. «Հրապարակային խոսք է, ուղղված չէ որեւէ անձի անհատապես: Որեւէ անձի անհատապես թիրախավորելու խնդիր չունեմ»:

Նիստը նախագահողը հիշեցրեց, որ Ղազարյանն ավելի վաղ ասել էր, որ համեմատական վերլուծություն է կատարել, ապա հարցրեց՝ կարո՞ղ եք պատկերավոր համեմատական վերլուծություն կատարել եւ դատավորներին կոչել «վարձկան ահաբեկիչներ»:

-Նախորդ իմ ցուցմունքներում փորձեցի բացատրել՝ ինչ նկատի ունեմ, վարձկանություն նկատի ունեի վարձատրություն, որը էական փոփոխության է ենթարկվել վերջին ժամանակաշրջանում: Իսկ ահաբեկչության իմաստով իմ հրապարակային խոսքում մեկնաբանել եմ, որ ահաբեկչության թիրախը մեր հասարակությունն ու պետականությունն է, չի նույնացնում Սահմանադրական դատարանի դատավորին որպես «վարձկան ահաբեկիչ» կերպարով, որով հանդես են գալիս վարձկան ահաբեկիչները,- պատասխանեց Ղազարյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031