Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ այսօր մենք ունենք՝ այն Հայաստանն ու պատկերացումները չէին, որն ուներ Աշոտ Նավասարդյանը»․ Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 03,2025 14:16

«Անշուշտ, այն, ինչ այսօր մենք ունենք, դա այն Հայաստանը և այն պատկերացումները չէին, որ ունեին Աշոտ Նավասարդյանը և այն նվիրյալները, որոնք ի սկզբանե անկախության համար դրսևորումը բերել են և′ մարտերում, պատերազմում, և′ նաև գաղափարական պատերազմում»,-հարցին՝ այսպիսի՞ Հայաստանի մասին էր երազում Աշոտ Նավասարդյանը, Եռաբլուրում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրը, այսպես պատասխանեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Հարցին՝ ի՞նչ անենք, որ արժանի լինենք այն պայքարին և ավանդին, որը թողել է Աշոտ Նավասարդյանը, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Ցանկացած շարժման հիմքում պետք է լինի անկախության գաղափարը, որին զուգահեռ կերտվում էր հայկական զինուժը և Երրորդ հանրապետությունը։ Առանց ուժեղ բանակի, գաղափարական ու կրթված սերնդի` անհնար է պետություն կայացնել և պետականություն պահել։ Երրորդ հանրապետության անկախությունից հետո երեք տասնամյակ է անցել, բայց պետականության առաջ եղած սպառնալիքները շարունակվում են պահպանվել։ Դրա առաջնային հիմքն այսօրվա իշխանությունն է, որի 7-8 տարվա գործունեության հետևանքը ՀՀ-ի թիրախավորումն է, հայ ժողովրդի շահերի անտեսումը։ ՀՀ-ում այդ ճանապարհն առաջին հերթին պետք է անցնի գաղափարական հիմքի վրա միավորված անձանց միաբանությամբ և պայքարով։ Առանց այս իշխանության հեռացման այս պահին դժվար է պատկերացնել Աշոտ Նավասարդյանի և նրա գաղափարական ընկերների ծրագրերի ու գաղափարների իրացումը»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930