Երևանի քաղաքացիական դատարանը մերժել է Հովսեփ Խուրշուդյանի՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի դեմ ներկայացրած հայցը՝ այն ճանաչելով անհիմն։
Հիշեցնենք, որ Խուրշուդյանը պահանջում էր 600 հազար դրամի փոխհատուցում՝ պնդելով, որ Բևեռի հրապարակած տեսանյութում իր պատկերը «արատավորել» էր իր անունն ու բարի համբավը։
Տեսանյութում Խուրշուդյանը պատկերված էր Կրեմլի ֆոնին՝ ռուսական զինված ուժերի համազգեստով։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը դատարանում ներկայացրել էր մի շարք հիմնավորումներ՝ ընդգծելով, որ հայցն արհեստական է և ենթակա է ամբողջական մերժման։
Ազգային-ժողովրդավարական բևեռ

















































