Տնտեսագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Ֆարսյանի ֆեյսբուքյան գրառումը
Թույլ տվեք բացատրել…
Իհարկե, նոր խոսք է պետական պարտքի համեմատությունը մասնավոր բիզնեսի վերցրած պարտքի հետ, ի վերջո, բիզնեսի և պետության նպատակները տարբեր են։
Բայց, եկեք անդրադառնանք հարցի մեկ այլ՝ որակական կողմին. ՀԷՑ-ը պարտք վերցնելով կարողացել է հասնել ընկերության առողջացմանը և էֆեկտիվության բարձրացմանը, որի վառ ապացույցն է եղել ընկերության պարտքի ավելի բարձր վարկանիշը, քան ՀՀ պետական պարտքի վարկանիշն է։


















































