Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակողմանի ծնողազուրկ ուսանողներին մերժել ընդգրկել առողջապահության համընդհանուր ապահովագրությունում և հիմնավորել, որ գումարը չի հերիքում, ճիշտ չէ»․ Արմենուհի Կյուրեղյան

Դեկտեմբեր 12,2025 14:13 Share

Քիչ առաջ ՀՀ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում հանձնաժողովը հավանություն տվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծին (երկրորդ ընթերցմամբ) և դրան հարակից նախագծերին։

Քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, հղում կատարելով իրենց խմբակցության առաջարկությանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հորդորեց վերանայել իրենց դիրքորոշումը ու ասաց․ «Առաջարկը, որ մենք ներկայացրել ենք, 18-23 տարեկան միակողմանի ծնողազուրկ, ստացիոնար առկա ուսուցմամբ ուսանողներին է վերաբերում։ Վանաձորի օրինակը բերեմ․ ունենք հաշվառված 630 նպաստառու ընտանիք, որոնցից 432 -ը նպաստառու են, 198-ը նպաստառու չեն։ Դրանց մեջ միակողմանի ծնողազուրկների թիվն 82-ն է, որոնցից 73-ը նպաստառու ընտանիքների ու ծնողազուրկ ուսանողներ են, ընդամենը 9-ն են, որ նպաստառու ընտանիքից չեն։ Ուսանող-ծնողազուրկների թիվը 38-ն է, որից 35-ը նպաստառու են արդեն, և ընդամենը երեքն են, որ միակողմանի ծնողազուրկ ուսանող են, բայց նպաստառու չեն։ Ամբողջ Վանաձորում խոսքը 3-5 ուսանողի մասին է, նույն հարաբերակցությունն ամբողջ հանրապետությունում է։ Միակողմանի ծնողազուրկ ուսանող-երեխաների ընտանիքներն արդեն հաշվառված են Փարոս համակարգում և արդեն նպաստառու են և կօգտվեն համակարգից։ Շատ փոքր թիվ է մնում՝ 1000-ի կարգի չի հասնելու, և մերժել այս խմբին ընդգրկել առողջապահության համընդհանուր ապահովագրությունում և հիմնավորել, որ գումարը չի հերիքում, ճիշտ չէ։ Ու խնդրում եմ վերանայեք, որովհետև շատ խոցելի խումբ են ծնողազուրկ ուսանողները՝ հատկապես պատերազմից հետո։ Ընդհանրապես պատերազմում զոհվածների ընտանիքների երեխաները մեծացել, ուսանողներ են դարձել և ունեն առողջական խնդիրներ, և միգուցե նրանց պետք է հատուկ վերաբերմունք»։

Անահիտ Ավանեսյանն արձագանքեց․ «Առաջարկում եմ այն, ինչ Դուք ուսումնասիրություն արել եք, աշխատանքային կարգով փոխանցեք, միասին կապի մեջ կլինենք»։

ՀՀ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031