Լրահոս
Օրվա լրահոսը

«Կճոյան՝ թուրք, դավաճան», «հուդա»․ քաղաքացիները խոչընդոտում են Նիկոլ Փաշինյանին սատարած 10 եպիսկոպոսների հայտարարությանը

Դեկտեմբեր 18,2025 18:35

Քիչ առաջ Մայր Աթոռի բակ եկան 10 եպիսկոպոսները, որոնք կոչ են արել հավաքվել Մայր Աթոռի բակում և հանգստի կոչել Վեհափառին։

Նրանք եկան հատուկ թիկնազորով․ քաղաքացիները պատ էին կազմել, պաշտպանում էին Փաշինյանին սատարած սրբազաններին, նրանք ագրեսիվ էին, նաև հրում էին լրագրողներին։

Մայր Աթոռի բակում հավաքված ժողովուրդը նրանց վանկարկումներով կոչեց հուդա։

Ժողովուրդը գոչում էր․ «Կճոյան՝ թուրք, դավաճան»։

Քաղաքացիներն իրենց վանկարկումներով թույլ չէին տալիս, որ եպիսկոպոսները հայտարարություն անեն։ Նրանք, այնուամենայնիվ, իրենց հայտարարությունը արեցին, որը առանձնապես լսելի չէր։Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն ասաց. «Մենք հրաժարականի պահանջը հանձնել ենք քարտուղարություն։ Մեր առաքելությունն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին՝ Մայր Տաճարի միջից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար»:

Սրբազանները կարելի է ասել փախուստի դիմեցին, անգամ լրագրողների հարցերին չպատասխանեցին ու լքեցին Մայր Աթոռի բակը։

Ուղիղ միացումը Մայր Աթոռի բակից ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031