Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր սուրբ տաճարներում աղոթեք մեզ համար, ինչպես մենք ենք աղոթում ձեզ համար՝ ազատազրկման մեր պայմաններում. Միքայել սրբազան

Դեկտեմբեր 30,2025 21:08

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը «Իզմիրլյան» ԲԿ-ից

Մինչև հայրենադավների և տիրադավների հանձնախումբը շարունակում է իր ասպատակություններն ու զինված բռնագրավումները Հայ Եկեղեցու տաճարներում՝ դրանք անվանելով «պատարագներ», և իբրև թե մտահոգված է Եկեղեցու բարեկարգությամբ, սակայն Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականին, ում ազատազրկել է ապօրինի հրամանով, արդեն երկրորդ Կիրակին է, որ զրկել է կալանավորի հիմնարար իրավունքից, այն է՝ մասնակցել կրոնական արարողություններին:

Այս համատեքստում ընդամենը ինձ մնում է ևս մեկ անգամ Աստծո դատաստանին հանձնել հերթական ապօրինությունն ու անարդարությունը կատարողներին՝ իրենց գլխավոր մոլագարի հետ միասին: Սրանով ինձ փորձում են զրկել հոգևոր մխիթարությունից, սակայն Աստված ունի բազում ձևեր և միջոցներ մեզ իր մխիթարությունը բերելու:

Ուստի գալիք տոները նշելուց զրկված լինելով, այնուամենայնիվ մեր ժողովրդի սիրելի զավակներին շնորհավորում ենք գալիք ԱմՏասնմեկ աշխատանքային օրը բավարար չեղավ , որ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից Ս. Պատարագի մատուցումը, ինչի արդյունքում առաջիկայում զրկված եմ լինելու ինչպես հունվարի 4-ի կիրակնօրյա, այնպես էլ հունվարի 1-ի Ամանորյա և հունվարի 5-6-ի Ս. Ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց:անորի և Ս. Ծննդյան առիթներով՝ մաղթելով  Աստծո օրհնությունը և ամենայն բարիք:

Մեր սուրբ տաճարներում աղոթեք մեզ համար, ինչպես մենք ենք աղոթում ձեզ համար՝ ազատազրկման մեր պայմաններում:

Շնորհավոր Նոր տարի և Ս. Ծնունդ:

Միքայել սրբազանի պաշտպանների թիմ

30.12.25

187-րդ օր ապօրինի բանտարկության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031