Լրահոս
Օրվա լրահոսը

Չհասկացանք՝ Հայաստանի Հանրապետության դեմ հնչեցվող արտաքին սպառնալիքներին ընդդիմությո՞ւնը պիտի պատասխանի։ Բա դուք ինչացո՞ւ եք. «ՉԻ»

Հունվար 13,2026 09:30

Ռուսաստանցի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը պետք է Ուկրաինայի օրինակով «հատուկ ռազմական գործողություններ» սկսի նաև Հայաստանում, բնականաբար, մեզանում մեծ ռեզոնանս է առաջացրել։

Այն, որ Սոլովյովը, մեղմ ասած, գլուխը պատովն է տվել, հասկանալի է։ Փոխարենը՝ անհասկանալի է Հայաստանի իշխանությունների արձագանքը։ Որևէ կերպ այդ խայտառակությանը հակազդելու փոխարեն իշխանական պատգամավորները, տարատեսակ չինովնիկներն ու տարբեր տրամաչափի քարոզիչներն աղմուկ են բարձրացրել, թե բա ինչո՞ւ ընդդիմությունը ձայն-ծպտուն չի հանում։

Բայց խնդիրը դա չէ։ Չհասկացանք՝ Հայաստանի Հանրապետության դեմ հնչեցվող արտաքին սպառնալիքներին ընդդիմությո՞ւնը պիտի պատասխանի։ Բա դուք ինչացո՞ւ եք, որպես ի՞նչ եք բազմամիլիոնանոց աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանում և կերկոխ խոճկորների նման զկռտում ձեր իշխանական կաբինետներում։

Իսկ եթե վաղն էլ, Աստված չանի, հանկարծ Հայաստանի նկատմամբ արտաքին ագրեսիա իրականացվի, կարո՞ղ է էլի ընդդիմության վրա «մուննաթ գաք», թե «բա ինչո՞ւ երկրի պաշտպանությունը չեք կազմակերպում, էդքան դուխ չունե՞ք»։ Լսե՛ք, եթե ձեր պատկերացմամբ՝ Հայաստանն ընդամենը ձեր տռճիկ տալու տարածքն է, իսկ պետական հարցերով ընդդիմությունը պիտի զբաղվի, ուրեմն բարի եղեք՝ փասա-փուսաներդ հավաքեք ու սուսուփուս չքվեք ասպարեզից, իսկ հաջորդ իշխանություններն արդեն կիմանան՝ ում ինչպես պատասխանել։

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031