Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի ֆեյսբուքյան գրառումը
Հանրային քննարկման հրավեր 1
Այս թեմայով մի քանի նյութ եմ հրապարակելու, դրա համար որոշեցի համարակալել:
Ուրեմն, 2026թ հունվարի 12-ին ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել և ՀԿ-ների, գիտական հանրության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու իր ռազմավարությունների քննարկմանը։
ՀՀ կառավարությունը նստել է, վեր է կացել և որոշել է, որ Հայաստանում պետք է մշակվի և իրականացվի 6 ռազմավարություն․
Կարդացեք նաև
- Անվտանգություն և արտաքին քաղաքականություն
2. Մարդկային կապիտալ և բարեկեցություն
3. Տնտեսական փոխակերպում և կայուն զարգացում
4. Տարածքային և ենթակառուցվածքների զարգացում
5. Արդարադատության ոլորտի բարեփոխումներ
6. Հանրային կառավարման բարեփոխումներ
Ո՞նց են որոշել։
Մի հարցրեք։
Ոնց որ որոշել են, որ պետք է ակադեմիական քաղաք լինի և այդ քաղաքից դուրս Հայաստանում բուհ պետք է չլինի, այդպես էլ սա են որոշել։ Կարող էին ասել՝ ակադեմիական քաղաքից դուրս աշխարհում բուհ պետք է չլինի, բայց, այդ օրը բարի են եղել, ասել են՝ Հայաստանում բուհ պետք է չլինի։
Նույն օրը, հունվարի 12-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը մամլո հաղորդագրություն է տարածել, որ «քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը»:
2026թ հունվարի 9-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը մամլո հաղորդագրություն էր տարածել, որ «քննարկվել է միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչը»:
Մեկդ ՀՀ վարչապետին ասեք, որ ՀՀ կառավարությունը, որի մասին, եթե չեմ սխալվում, ասել է, որ ինքն է, որոշել է, որ ունենալու է ընդամենը 6 ռազմավարություն, էս ի՞նչ ռազմավարություններ և ռազմավարությունների բաղադրիչներ եք քննարկում։
Կլինեն կառավարության աշխատակիցներ, աջակիցներ և ջատագովներ, ովքեր կսկսեն բացատրել, որ «չէ, առաջինը այսինչի մասին է, իսկ երկրորդն այնինչի»։
Ի սեր Աստծո ․․․
Աստծո հանդեպ խորը հավատ տածող տատս ասում էր՝ «Աստծո անունը պարապ տեղը մի տուր», բայց նման դեպքում ասելու ուրիշ ոչինչ չկա։
Ախր ձեր այբուբենում ա-ից հետո բ-ն չի, ձեր թվերի շարքում 1-ից հետո 2-ը չի։ Դուք ինչ ուզեք, այն էլ անելու եք, հարթակն ինչների՞դ է հարկավոր (ինչու եք մի հատ էլ դրա վրա փող ծախսել և ծախսում), ինչո՞ւ եք ուզում հերթական ներկայացումը բեմադրել։
Գիտեք, որ այս պահի դրությամբ, ընտրողների մոտավորապես 15% ձեզ քվե է տալու, որ ինչ ուզում եք անեք։ Ուղղակի այդքան շատ կամ դրանից շատ Հայաստանում ընտրողը ոչ մեկին ձայն չի տալու։ Նորից, այս պահի դրությամբ։
Սակայն, դրությունները փոխվում են։
Վատն այն է, որ բեմում բոլորը հին, ծանոթ դերասաններ են, բոլորի կարողությունները, արժանիքները, ռեպլիկները հանրությունը գիտի և հանդիսատեսի մի մասը բեմում եղածներից մեկին յուրովի սիրում կամ ատում է։ Հանդիսատեսի մյուս մասը փակուղում է, որովհետև բոլորին լսել է, սակայն, լավ ոչինչ չի տեսել։
Այս պահի դրությամբ փակուղում ենք, բայց մի դուռ կբացվի։ Անպայման կբացվի:


















































