«Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատմել է Հովհաննիսյանների ընտանիքի մասին. «Ուզում եմ ձեզ ներկայացնել մեր ժամանակի հերոսներին՝ տիկին Արմենուհին և Գագիկը։
Ինչո՞վ են նրանք հերոս մեզ համար։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, նրանք երկուսով որոշում են կայացրել, երդվել են, որ իրենց զոհված ընկերների անուններով կունենան երեխաներ, որպեսզի հայ ազգը շարունակի իր կյանքը և այդ մարդկանց հետքը մնա մեր ազգի մեջ։
Այսօր Հովհաննիսյանների ընտանիքը բաղկացած է 12 երեխայից՝ յոթ տղա և հինգ աղջիկ։
Տիկին Արմենուհին այն կինն է, որն իր ամուսնու հետ, չնայած դժվարություններին, այս ամբողջ պրոցեսի ընթացքում կարողացել է կազմակերպել տան ամբողջ պահանջմունքների իրականացումը։
Կարդացեք նաև
Ուզում եմ, որ մենք օրինակ վերցնենք այս ընտանիքից՝ որպես նախ բոլոր պատերազմներին մասնակցած ընտանիքի հայր, հայի կերպար Գագիկ Հովհաննիսյանից և իր տիկնոջից, որը հայ կնոջ կերպար է մեզ համար։
Կուզենայի, որ մենք բոլորս մեր երկրում այնպիսի ապագա ունենանք, ստեղծենք, որ այսպիսի ընտանիքները չունենան որևէ խնդիր ոչ ձմռանը կոմունալ վճարների հետ կապված, ոչ ընտանիքի ապրուստը ապահովելու հետ կապված, քանի որ նրանք ամեն ինչ են տվել մեր հայրենիքին»:


















































