Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրն է՝ ստանալ փոփոխությունների պատրաստ և պարտությունից հետո վերականգնման պահանջ ներկայացնող հասարակություն. Վահե Հովհաննիսյան

Փետրվար 03,2026 14:34 Share

Ինչը ինչով է պետք փոխարինել

Այսօրվա «ամեն ինչի ընդունակների» իշխանությունը պետք է փոխարինել ընդունակների իշխանությամբ։ Սա է ընտրության էությունը։ Այս պարզ բանը պետք է կարողանալ մարդկանց տեղ հասցնել։

Ներկա՝ «ամեն ինչի ընդունակների իշխանությունը» պետական ողջ համակարգը, բոլոր ինստիտուտները մեկ հոգով փոխարինելն է։ Մեկ հոգու՝ միայն իրեն հայտնի մոտիվացիայով կառավարելը։

«Ընդունակների իշխանությունը» լրիվ հակառակն է։ Պետության կառավարում՝ ինստիտուտների միջոցով, միանձնյա կառավարման բացառմամբ, զսպման մեխանիզմներով և ունակ անհատների, ուժերի համախմբումով։

Կարո՞ղ ենք սա համատարած բացատրել։ Կարող ենք՝ պայմանով, որ առաջին հերթին հենց բացատրողները սա հասկանան։

Հակաիշխանական ուժերը, առաջին հերթին, պետք է կենտրոնանան երկրում մթնոլորտը փոխելու վրա։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Ծրագրերը, իհարկե, շատ կարևոր են, բայց որպեսզի դրանք տեղ հասնեն, լսվեն, դառնան ընտրազանգվածների համար ընտրության ռեսուրս, առաջին հերթին պետք է փոխել մթնոլորտը։
Հենց այս հարցում եմ տեսնում ամենամեծ խնդիրը։ Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մթնոլորտը նույնը պահելու համար՝ անտարբերություն, վախեր, անհուսություն ու սուտ։
Մեր խնդիրն է՝ ստանալ փոփոխությունների պատրաստ և պարտությունից հետո վերականգնման պահանջ ներկայացնող հասարակություն։ Ճիշտ աշխատելու դեպքում վստահ եմ՝ սա շաբաթների ընթացքում կարելի է անել։ Բայց պետք է իսկապես խնդիր դնել ունենալ «ընդունակների իշխանություն», ոչ թե՝ նոր հերթական միանձնյա։

Պետք է ճիշտ հասկանալ հանրային առկա տրամադրությունները. սոցիոլոգիան միայն սեփական վարկանիշը չէ։ Այս կարևորագույն գործում բոլորն անելիք ունեն, բոլորը կարևոր են։ Հենց սրա համար տարբեր ուժերի և անհատների լայն մասնակցությունը շատ կարևոր է՝ ճիշտ ձևաչափերի միջոցով ու առանց սկզբնական ամբիցիայի։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728