Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ

Փետրվար 12,2026 15:21

«Շնորհակալություն կյանք նվիրելու համար». «Յոլյանի» անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի այս կարգախոսով ոգեշնչված՝ Ակբա բանկի աշխատակիցները միացել են կամավոր արյունատվության ծրագրին։

Նախաձեռնությունը նպատակ ունի իրազեկել բոլորին կամավոր արյունատվությանը մասնակցելու կարևորության մասին։

Հայաստանում յուրաքանչյուր օր փոխներարկվում է միջինում 60 պարկ արյուն, ինչը թույլ է տալիս փրկել տասնյակ մարդկանց կյանքեր։ Արյան պահանջը տարեցտարի ավելանում է, զուգահեռ ավելանում է նաև արյան դոնորների պահանջը. համալրված արյան բանկ ունենալու համար չափազանց կարևոր է Հայաստանում դոնորական մշակույթի զարգացումը։

«Առողջապահական համակարգի համար շատ կարևոր է մշտապես ունենալ համալրված արյան պաշարներ, որպեսզի ոչ մի հիվանդ չտուժի արյան պաշար չլինելու պատճառով: Այդ նպատակով կարևոր է, որ մեր հասարակության մեջ զարգանա այս մշակույթը։ Կամավոր անվարձահատույց դոնորությանը միացել են Ակբա բանկի աշխատակիցները։ Կցանկանայի, որ սա օրինակ ծառայեր պետական, մասնավոր, հասարակական կազմակերպությունների համար, որպեսզի բոլորը իրենց ակտիվ մասնակցությունն ունենան արյունատվության գործընթացին և մշտապես ունենանք  համապատասխան քանակի արյան բաղադրամասեր»,- նշել է ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728