«18 արդարների» գործով արտահերթ դատական նիստում այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանը երեք ամսով երկարացրեց նաեւ Արմեն Ալեքսանյանի տնային կալանքը՝ պահպանելով համակցված գրավի միջոցները եւ սահմանափակումները։
Արմեն Ալեքսանյանի առողջական խնդիրներից ելնելով՝ դատարանը որոշեց տնային կալանքը սահմանել հետեւյալ ռեժիմով․ երեկոյան 22․00 առավոտյան 8․00-ն տնային կալանք՝ վարչական հսկողությամբ, էլեկտրոնային սարքի միջոցով, զվարճանքի վայրեր եւ այլ մարդաշատ վայրեր այցելությունների արգելքով։
Նա նույնպես ընտանիքի միակ կերակրողն է, իր խնամքի տակ են երեք անչափահաս երեխաները եւ տարեց ծնողները, նաեւ ինքը առողջական խնդիրներ ունի։
Պաշտպանը հայտարարեց՝ Արմեն Ալեքսանյանը «18 արդարների» գործով մեղադրյալներից ոչ մեկի հետ կապ չունի, «վերջինս իր քաղաքական հայացքներով նմանօրինակել է ոմն մեկին»։ Պաշտպանը խնդրեց նրա խափանման միջոցը փոխել՝ վարչական հսկողություն սահմանել առանց ժամային սահմանափակումների, որպեսզի նա կարողանա իր հիմնական աշխատանքը կատարել՝ տաքսի վարել։
Կարդացեք նաև
Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց՝ Արմեն Ալեքսանյանը մեղադրվում է ձվաձեղ պատրաստելու համար։
Գործով մեղադրյալ Վահագն Չախալյանն էլ հայտարարեց, որ 44-օրյայի ժամանակ, երբ շատերը Կասկադի սրճարաններում սուրճ էին խմում, Արմենը անխափան մատակարարումներ էր անում առաջնագծի զինվորներին։
Արամ Վարդեւանյանի հայտարարությանը, որ դատավորը մեխանիկական գործողություններ է կատարում՝ երկարացնելով կալանքները, դատարանի դահլիճում նստածները ծափերով արձագանքեցին։
Արմեն Ալեքսանյանի էլեկտրոնային սարքն էլ դատարանի որոշումից հետո 21 օր հետո էր տեղադրվել, Արամ Վարդեւանյանը նկատեց՝ այդ ընթացքում նա կարող էր բազմիցս խախտած լինել վարչական հսկողության պայմանները եւ դրա մասին ոչ ոք չիմանար, բայց պատշաճ վարքագիծ է դրսեւորել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, գործով կալանավորված Արթուր Սարգսյանն էլ դիմեց դատավորին՝ տարակուսելով կալանքները երկարացնելու նրա որոշումների առնչությամբ։ Նկատեց, որ հանրային մեղադրողը հայտարարում է, թե հիմնական դատական փուլին չեն հասել եւ դատավորին ասաց՝ որոշել եք ամեն հինգշաբթի 3-6-ը, որոշեիք ամեն օր նիստ անել՝ 9-6-ը․ դա ձեր խնդիրը չի դա մեր խնդիրն է․ «Մեզ հիմարի տե՞ղ եք դրել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































