Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքներդ դատեք՝ այս հակաեղեկեցական արշավը ո՞ւմ է ձեռնտու. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 24,2026 12:23

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Մոտ հինգ օր առաջ «Քանդենք պետությունը» կուսակցության «հոգևոր հայր» Փաշազադեն «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի հետ համատեղ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել էր․ «Մեր պատմական տարածքներում մշակութային-հոգևոր ինքնիշխանության և կրոնական արդարության ապահովումը հիմնական խնդիրներից մեկն է։ Ադրբեջանական պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո, մեծ կարևորության հիմնական հարցերից մեկը մեր պատմական տարածքներում մեր մշակութային-հոգևոր ինքնիշխանության ապահովումն է, կրոնական-հոգևոր մակարդակում արդարության վերականգնումը: Մասնավորապես, Ղարաբաղ, Զանգեզուր և Արևմտյան Ադրբեջանի հողերի վերադարձը բացառիկ կարևորություն ունի, և մենք՝ կրոնական գործիչներս, նույնպես պատասխանատվություն ունենք այս հարցում»։

Նա նաև ասել էր, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի ստեղծումը 2022 թվականին ոչ միայն նախագահ Իլհամ Ալիևի հեռատես պետական քաղաքականության վառ դրսևորումն էր, այլև ամենաարդյունավետ պատասխանը հայկական եկեղեցու և սփյուռքի շարունակական ռևանշիստական կոչերին և կողմնակալ մեղադրանքներին»։

Հիմա ես չեմ, դուք եք Շերլոկ Հոլսմը, ծուռը նստեք, սուրճը դրեք, դուզը դատեք՝ այս հակաեղեկեցական արշավը ո՞ւմ է ձեռնտու, ո՞ւմ շահերից է բխում, ինչո՞ւ «ինքնիշխան» ձևացող իշխանականները երբեք պատասխան չունեն տալու մեր պետության դեմ առաջ քաշվող ակնհայտ զավթողական ծրագրերին, ինչո՞ւ մեր ներուժը ուղղվում է վտանգավոր, ներհանրային պառակտում բերող օրակարգերի սպասարկմանը։

Ինձ համար պատասխանը վաղուց պարզ է. այսքանից հետո էլ Փաշազադեն դեռ կհանդգնի ասել, որ «հայկական եկեղեցին և սփյուռքը ագրեսիվ քարոզչություն են վարում խաղաղության դեմ», իսկ նրա հայտնի հետևորդը կասի, որ մեր կրոնում որոշ հոգևորականներ «ծայրահեղ իսլամի» մոտ գաղափարներ են քարոզում։

Ինչպես կասեր «դասականը»՝ Элементарно, Ватсон…

Հ.Գ. Նկարը՝ AI-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728