Արցախի Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ նախագահի խորհրդական, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը և Արցախի թեմական խորհրդի նախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը ապրիլի 13-ին Ֆրանսիայում հանդիպել են Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Լյուկ Կարվունասի և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սանտյագոյի հետ։
Լյուկ Կարվունասը, ողջունելով Արցախի պատվիրակությանը, նշել է. «Հանդիպումը հնարավորություն է տվել ևս մեկ անգամ ընդգծելու մեր նախաձեռնություններն ու անսասան աջակցությունը՝ խորհրդարանում Իզաբել Սանտյագոյի հետ միասին, մեր բարեկամ Արցախի ժողովրդի նկատմամբ, ում մենք չենք մոռանում և որի իրավունքների ու ազատությունների վերականգնման համար շարունակելու ենք պայքարել»։
Հիշեցնենք՝ Լյուկ Կարվունասի սեփական նախաձեռնությամբ 2017 թ. նոյեմբերի 20-ին Ալֆորվիլի ու Բերձորի միջեւ բարեկամության հռչակագիր է ստորագրվել։ Այդ կապակցությամբ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել և դատական գործ հարուցել։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































