ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի ֆեյսբուքյան գրառումը
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝
«Հրապարակ»․ «Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ փաստվում է, որ կինը մահացել է բժշկական միջամտությունից հետո, ինչի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և կատարվում է նախաքննություն:


















































