Լրահոս
Օրվա լրահոսը

Որո՞նք են հեղինակային իրավունքի օբյեկտները

Ապրիլ 17,2026 12:00 Share

Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության եւ արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը կամ ստեղծագործությունը, որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձեւով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձեւը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից:

Հեղինակային իրավունքի օբյեկտների ցանկը սահմանված է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես 3-րդ հոդվածով: Ըստ այդմ՝ հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝

  1. գրական, գիտական ստեղծագործությունները, ինչպես նաեւ համակարգչային ծրագրերը,
  2. գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի եւ կերպարվեստի այլ ստեղծագործությունները,
  3. դրամատիկական եւ երաժշտադրամատիկական ստեղծագործությունները, սցենարները, սցենարային պլանները, լիբրետոները եւ բեմական ցուցադրման այլ ստեղծագործությունները,
  4. պարարվեստի եւ մնջախաղի ստեղծագործությունները,
  5. տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները,
  6. տեսալսողական ստեղծագործությունները (կինո-հեռուստաֆիլմերը, անիմացիոն եւ մուլտիպլիկացիոն կինոնկարները, կարճ երաժշտական տեսահոլովակները, գովազդային, փաստագրական, փաստավավերագրական եւ այլ ֆիլմերը),
  7. դեկորատիվ-կիրառական արվեստի եւ բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները,
  8. լուսանկարչական եւ նման եղանակով ստեղծված ստեղծագործությունները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին,
  9. քաղաքաշինական, ճարտարապետական, այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները եւ դրանց լուծումները ինչպես ամբողջությամբ, այնպես էլ առանձին մասերը,
  10. աշխարհագրությանը, տոպոգրաֆիային, երկրաբանությանը, քաղաքաշինությանը, ճարտարապետությանը եւ այլ գիտություններին վերաբերող քարտեզները, նախագծերը, էսքիզները եւ պլաստիկ ստեղծագործությունները,
  11. ածանցյալ ստեղծագործությունները:

Իրավաբանական խորհրդատվության, բիզնեսի գրանցման, ինչպես նաեւ պայմանագրերի կազմման ու փորձաքննության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 55 հեռախոսահամարին:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

«Առավոտ» օրաթերթ
16.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930