Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է քո «Առավոտյան արթնանալու պատճառը»` Իկիգայը

Մայիս 08,2026 12:30 Share

Առաջին անգամ է, երբ իկիգայի փիլիսոփայությունը ներկայացվում է հայերեն`7 ոլորտներ ընդգրկող աֆորիզմների միջոցով

«Կյանքի իմաստը պատահականորեն գտնված գանձ չէ, այլ մի ուղի է, որը յուրաքանչյուր մարդ անցնում է ինքնուրույն:

Իմաստավորված, ներդաշնակ ու երջանիկ կյանք ունենալու համար պետք չէ փնտրել կախարդական բառեր, արտահայտություններ կամ բանաձեւեր: Այդ ամենը ճապոնացիները դարեր շարունակ անվանել են մեկ բառով`ԻԿԻԳԱՅ, որը նշանակում է կյանքի իմաստ», վերջերս լույս տեսած «ԳՏԻՐ ՔՈ ԻԿԻԳԱՅԸ» գրքի առաջաբանում գրել է հեղինակը՝ Ավետիք Հարությունյանը`Ավետիք Համլետին:

Ավետիք Հարությունյանը 60-ից ավելի գիտական հրապարակումների (2 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ)  հեղինակ է, նրա թարգմանությամբ անցյալ տարի հրատարակվել է ակադեմիկոս Վլադիկ Ներսիսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատությունը:

«ԳՏԻՐ ՔՈ ԻԿԻԳԱՅԸ» գրքում զետեղված են «Իմաստության 2500 բյուրեղները»` ավելի քան 800 մտածողների աֆորիզմները:

Այս գիրքը եզակի է ոչ միայն ներկայացված աֆորիզմների ծավալով, այլ իր կառուցվածքով ու գաղափարական ամբողջականությամբ:

Ինչի՞ մասին է գիրքը:

Ըստ հեղինակի` այս աշխատությունը սեփական եսը բացահայտելու ամբողջական ճանապարհային քարտեզ է, որը ներկայանում է որպես` Իկիգայի մասին խորհելու եւ այն գտնելու ուղեցույց, 2500 մոտիվացնող աֆորիզմների ժողովածու, ինքնաճանաչման եւ ինքնազարգացման գործնական ձեռնարկ, սեփական անձի, կյանքի, երազանքի եւ իրականության հետ երկխոսության հրավեր:

Ներկայացնելով գրքի ստեղծման նախապատմությունը, հեղինակը`ճանաչված իրավաբան Ա.Հարությունյանը գրում է, որ ուսանողական տարիներից սկսած սովորություն է ունեցել տետրերի վերջին էջերում գրի առնելու այն աֆորիզմները, որոնք ոգեկոչել են իրեն, մղել առաջընթացի…

Հենց այդ ժամանակ էլ ընթերցելով Վ.Պրոննիկովի եւ Ի.Լադանովի «Ճապոնացիները» գիրքը, տարվել է ճապոնացիների պատմությամբ, փորձել է գտնել այս մեծ քաոսում իր կյանքի հենսյուները….

Դրանք, ըստ այս գրք, ի յոթն են`Կյանք, Երազանք, Նպատակ, Ժամանակ, Աշխատանք, Հաջողություն, Երջանկություն`ԿԵՆԺԱՀԵ, ըստ առաջին տառերի:

ԿԵՆԺԱՀԵ փիլիսոփայությունը վերաբերում է համամարդկային արժեքներին` նշված 7 հենասյուներին:

«Սա պարզապես հապավում չէ, այլ այն 7 հենասյուները, որոնց վրա խարսխված է գիտակից մարդու գոյությունը եւ ներկայացնում է մարդու կյանքի ամբողջականությունը: Եթե դրանցից մեկն անտեսվում է կամ թուլանում, ապա խախտվում է կյանքի հավասարակշռությունը եւ տուժում է ամբողջ կառույցը, իսկ երբ դրանք զարգանում են համաչափ, մարդը մոտենում է իր իկիգային», -նշել է հեղինակը:

Առանձին-առանձին ներկայացվում են այդ 7 հենասյուները:

Գիրքը կազմված է երեք բաժիններից` Գիտակցում, Ոգեշնչում, Գործողություն:

Հեղինակը լավագույնս է ներկայացնում, թե ինչ է Իկիգայը, մոտիվացնող աֆորիզմների եւ իկիգայի կապը: Այն ճապոնական հնագույն փիլիսոփայություն է, որը թարգմանաբար նշանակում է «Կյանքի իմաստ» կամ` «առավոտյան արթնանալու պատճառ»: Իկիգայը գտնվում է չորս հիմնական հարցերի հատման կետում. Ի՞նչ եք սիրում (Ձեր կիրքը), Ինչո՞ւմ եք հմուտ (Ձեր կոչումը), Ի՞նչ է պետք աշխարհին (Ձեր առաքելությունը), Ինչի՞ համար են ձեզ վճարում (Ձեր մասնագիտությունը):

Ըստ Ավետիք Հարությունյանի` այս գրքում իկիգային մոտենում ենք ոչ թե որպես նորաձեւ գաղափարի, այլ որպես գիտակցված ապրելու արվեստի:

Երբ նախաբանում նշվում էր, որ սա աշխատություն է նաեւ, պատահական չէր, այս գրքում մինչ աֆորիզմները վայելելը, տեղ են գտել հետազոտություններ, պատմություններ, որոնք հաջողության հասնելու բանաձեւեր են:

Ում է հասցեագրված գիրքը, ինչպես օգտվել գրքից խորագրերում կարող եք մոտենալ գանձատուփին`աֆորիզմ-իմաստություններին, որոնք խնամքով թարգմանել, հավաքել էր հեղինակը:

Գիրքը, որը հրատարակել է Արցախ հրատարակչության կողմից, նվիրված է իր մեծ ընտանիքի անդամներին, որոնցից յուրաքանչյուրը նպաստել է կյանքի իմաստավորմանը, հաջողությունների կերտմանն ու երջանկությանը:

Գիրքը թվում է կարդալուց, վայելելուց հետո ավարտվեց, բայց ոչ, 308-309 էջերից սկսած դուք ունեք հնարավորություն, նշել ձեր հավանած աֆորիզմները ըստ համարների, գրել այն աֆորիզմները, որոնք կնպաստեն ձեր նպատակների իրականացմանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031