ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյանն այսօր տեսաուղերձով ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը՝ մեկնաբանություններով։
Խաղաղությունը առաջին կետն է։ Երկրորդը Կրթությունն է։
Երրորդը հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը, որը այլ երկրների հետ հարաբերություններում անհամաչափություններ, կառավարելիից մեծ կախվածություններ թույլ չտալու մասին է։ Եվ ամենակարևորը բոլորի հետ՝ հատկապես հարևանների հետ ուղիղ խոսելու քաղաքականությունը։ Մենք էլ չենք բանակցելու լղոզված «միջազգային հանրության» հետ, մենք բոլոր երկրների հետ խոսելու ենք ուղիղ՝ առանց երրորդ կողմերի շահերի։
Չորրորդը անվտանգությունն է։ Այստեղ մինչև բանակին հասնելը, անհրաժեշտ է ապահովել, որ զինվորը պաշտպանի բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգային լեգիտիմությունը, որ մենք մեր զինվորներից չակնկալենք լուծել «պատմական արդարության» խնդիրներ։
Կարդացեք նաև
Եվ սա լինի վերջնական և հավերժ որոշում։ Մյուսը՝ անհրաժեշտ է ապահովել, որ հնարավորինս շատ թվով երկրների շահերի համար անհրաժեշտ լինի Հայաստանի անվտանգ ու կայուն լինելը. սա այլ երկրներին անհրաժեշտ ապրանքներն են և դրանց տարանցումը մեր տարածքով։ Եվ այսքանի ըմբռնմամբ բանակը շարունակի վերափոխվել։
Այսօրվա տեսաուղերձի նախավերջին բաժինը պարենային անվտանգությունն է, որի հիմնական միտքը այն է, որ հնարավոր ճգնաժամերի համար Հայաստանը ունենա պարենի ինքնաբավության պլան։
Եվ այսօրվա վերջին բաժինը էներգետիկ անվտանգությունն է, որը նույնպես ենթադրում է կախվածության բաշխում եւ ձգտում ինքնաբավության։
Մանրամասն մեկնաբանությունների համար դիտեք/լսեք ուղերձը։


















































