Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր նպատակն է ձևավորել սերունդ, որն այլևս չի ապրի մշտական տագնապի մեջ․ «Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Աստղիկ Մատինյան

Ապրիլ 20,2026 20:00 Share

Մեր նպատակն է ձևավորել սերունդ, որն այլևս չի ապրի մշտական տագնապի մեջ։ Արդարությունը գալիս է, և այն սկսվում է մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի պաշտպանվածությունից։ Այս մասին «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարել է դասախոս, իրավաբան փորձագետ Աստղիկ Մատինյանը։

Նա զբաղեցնում է կուսակցության ընտրական ցուցակի 3-րդ համարը։

Իր ելույթում Աստղիկ Մատինյանը ներկայացրել է կուսակցության ընտրական ծրագրում ներառված հիմնական առաջարկները՝ կրթության, առողջապահության, դատաիրավական ոլորտի վերաբերյալ․ անվճար բարձրագույն կրթություն ՀՀ քաղաքացիների համար, մասնավոր բուհերում ուսման և ապրելու ծախսերի հատուցման ճկուն վարկեր՝ առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության, «Գյուղական ուսուցիչ» ծրագրի վերականգնում, համընդհանուր բժշկական ապահովագրություն, ՀՀ նախագահի ուղիղ ընտրություն, ընտրական համակարգի արմատական փոփոխություն և այլն։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 20-ին, տեղի է ունեցել «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարը։ Համագումարը որոշում է կայացրել մասնակցել 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին և հաստատել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակի պատգամավորների թեկնածուները։

«Միասնության թևեր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930