Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Հայաստանում բենզինի գներն այնքան են բարձրացել, որ կտրուկ «վազանցել» են նույնիսկ անցած տարվա՝ դեռևս չէժանացած գներին. «Փաստ»

Ապրիլ 21,2026 09:00 Share

Երբ 2025 թ. տարեվերջին Ադրբեջանից բենզինի առաջին խմբաքանակը հասավ Հայաստան, իշխանություններն այնպիսի աղմուկ բարձրացրեցին, կարծես շուտով մի տնտեսական հրաշք էր լինելու: Ավելին, արդեն հունվարի սկզբներին նրանց համար PR-ի «հիանալի առիթ» դարձավ այն, որ մի քանի ընկերությունների բենզալցակայաններում իսկապես բենզինի գինը մի քիչ իջավ: Արդեն հետո, երբ ևս մեկ խմբաքանակ եկավ, նույնիսկ այն ընկերությունները, որոնք կապ չունեին ադրբեջանական բենզինի հետ, մի փոքր նվազեցրին գները:

Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ բենզալցակայանների աշխատակիցներին էր «համոզում» ասել, որ բենզինի գինը ոչ միայն չի բարձրացել, այլ նույնիսկ նվազել է: Բայց արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Հայաստանում բենզինի գներն այնքան են բարձրացել, որ կտրուկ «վազանցել» են նույնիսկ անցած տարվա՝ դեռևս չէժանացած գներին:

Բայց խնդիրը նույնիսկ միայն բենզինը չէ: Դրա թանկացումը դեռ կարող են «փաթեթավորել» միջազգային գներով: Ամբողջ հարցն այն է, որ կտրուկ թանկացել է մթերքը, այդ թվում՝ նրանք, որոնք արտադրվում են Հայաստանում: Օրինակ՝ էականորեն բարձրացել է մսի, բանջարեղենի գինը: Վերջինիս առումով հնարավոր պատճառաբանությունը, թե սեզոնային թանկացում է, անլուրջ է, քանի որ նույնիսկ ձմռանը այսքան թանկ չեն եղել լոլիկն ու վարունգը, պղպեղն ու կանաչին, որքան հիմա: Թանկացել են նաև հացը, ձուն, բազմաթիվ այլ ապրանքներ՝ ևս:

Մի խոսքով, մինչ իշխանությունները որպես աշխարհացունց իրադարձություն են ներկայացնում 10 հազար դրամով կենսաթոշակների բարձրացումը, գնաճն ահռելի չափերի է հասնում՝ ավելի ծանրացնելով մարդկանց կենսամակարդակը: Իհարկե, գնաճը բավական բարձր ու շարունակական է եղել նաև անցած տարիներին՝ նվազագույն զամբյուղի ու մարդկանց եկամուտների տարբերությունը խայտառակ չափերի հասցնելով, բայց վերջին շրջանում գնաճի տեմպերը պարզապես վախեցնող են:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930