«Աշխարհում կա չորս միլիարդատեր, որոնք կալանքի տակ են, որոնցից երկուսը հայ են, երկուսն էլ՝ ազգային հոդվածներով․ մեկը Բաքվի բանտում՝ իր ազգային գաղափարների համար, մյուսը՝ Հայաստանում՝ իր եկեղեցուն պաշտպանելու համար»,- «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպման ժամանակ ասաց դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, դաշինքի հետ այսօր համագործակցության հուշագիր ստորագրեց նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը:
«Հիմա ժամանակն է եկել արդարության վերականգնման, որ մեր ազգի ուժեղ որդիները պետք է իրենց տեղը զբաղեցնեն մեր երկրի վերակառուցման գործում, չլինեն կալանքի տակ՝ երկու ընկերների ջանքերով, որոնք կալանավորել են՝ մեկն այստեղ, մեկն՝ այնտեղ»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ մեր ազգն ունի ընդհանուր նպատակներ, և այդ նպատակները կատարելու համար մենք ուրախ ենք միավորել մեր ուժերը՝ նոր ուժերի հետ, որոնք պատասխանատու չեն այն իրավիճակի համար, որն այսօր Հայաստանում կա։
«Մենք ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է մեզ»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ հայտարարելով, որ երկու ուժերի ընդհանուր նպատակները շատ են, բայց կա մեկ գերնպատակ․ «Բաքվում պահվող բոլոր հայ գերիները պետք է լինեն տանը, նրանք այնտեղ են հայ լինելու և հայրենասեր լինելու համար»։
Կարդացեք նաև
Հավելենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի պատգամավորության առաջին տասնյակի թեկնածուներն են․
Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյան
Գոհար Մելոյան
Դավիթ Ղազինյան
Ռուբեն Մխիթարյան
Արեգա Հովսեփյան
Մամիկոն Ասլանյան
Ավետիս Առաքելյան
Մարիաննա Ղահրամանյան
Հայկ Սուքիասյան
Արգիշտի Դարբինյան
Իրինա Յոլյան
Էդգար Ղազարյան
Տիգրան Աբրահամյան
Լենա Մաթևոսյան
Անդրանիկ Գևորգյան
Լիլյա Շուշանյան
Գրիշա Թամրազյան
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































