Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը. Ռոբերտ Ամստերդամ

Ապրիլ 21,2026 21:35 Share

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը:

Անհավանական է՝ Բաքվի բանտում անօրինական պահվող Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով ու նրանց ընտանիքների իրավունքներով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները: Ինչպե՞ս կարող են տնտեսական հարցերը լինել օրակարգում, իսկ սեփական քաղաքացիների կյանքն ու արժանապատվությունը՝ ոչ:

Մարդու իրավունքների պաշտպանի լռությունն ու անհետևողականությունը պարզապես անընդունելի են: Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ: Պետության առաջնային պարտականությունը սեփական քաղաքացու պաշտպանությունն է, և այդ պարտավորությունից խուսափելը պարզապես դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։

Լիովին պաշտպանում եմ Ռուբենի պահանջը. ժամանակն է վերջ դնել դատարկ խոսելուն և անցնել գործի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930