Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են Հայաստանի 2024-2040թթ. ժողովրդագրական ռազմավարության հիմքում ընկած գաղափարախոսությունն ու սկզբունքները

Ապրիլ 21,2026 23:30 Share

ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) 82-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ոչ ոքի չթողնելով հետևում․ զարգացնելով հասարակությունը բոլոր սերունդների համար Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» խորագրով քննարկմանը։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել ESCAP-ի կողմից իրականացվող ջանքերը՝ մարդու իրավունքների վրա հիմնված սոցիալական պաշտպանության համակարգերի խթանմանն ուղղված միջոցառումների առաջմղման գործում։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող համապարփակ և ներառական քաղաքականությունները սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և կանանց հզորացման ուղղություններով։

Ընդգծել է, որ այդ քաղաքականությունների շրջանակներում մեկնարկել են մի շարք ծրագրեր՝ ուղղված կանանց սոցիալ-տնտեսական հզորացմանը, հատկապես գյուղական բնակավայրերում, նրանց հմտությունների զարգացմանը, ռեսուրսների հասանելիության բարելավմանը և կանանց առաջնորդության խթանմանը։

Ներկայացվել են Հայաստանի 2024-2040 թվականների ժողովրդագրական ռազմավարության հիմքում ընկած գաղափարախոսությունն ու սկզբունքները՝ ընդգծելով ընտանիքի բարեկեցության և անհատների հզորացման կարևորությունը։ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է նաև ՀՀ կառավարության կողմից ներդրված համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի կարևորությունը։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930