Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ասել Արման Թաթոյանը ԵՄ դեսպանին ուղղված նամակում, ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն․ փաստեր

Ապրիլ 22,2026 11:13 Share

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր, որոնք, ըստ նրա, վկայում են Ադրբեջանից հնչող ուղիղ և քողարկված սպառնալիքների մասին՝ կապված Հայաստանում հնարավոր իշխանափոխության հետ։ Նա այս հարցով դիմել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ շեշտելով՝ Եվրամիությունը, որը հայտարարել է ՀՀ ընտրություններում ռուսական ազդեցությանը հակազդելու պատրաստակամության մասին, պետք է նույն կերպ արձագանքի նաև Ադրբեջանից եկող սպառնալիքներին։

«Փաստագրված դեպքերի թվում են հետևյալները․ Ադրբեջանի իշխող կուսակցության մի պատգամավոր հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ Հայաստանում ընդդիմության հաղթանակը կարող է դրդել Ադրբեջանին պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահի վարչակազմի վերահսկողության տակ գտնվող թերթը նշել է, որ Հայաստանում «ռևանշիստական» կառավարությունը «կառավարելու ոչինչ չի ունենա», իսկ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցը հայտարարել է, որ «հատկապես կարևոր է», որպեսզի իշխանությունը Հայաստանում մնա այն ուժերի ձեռքում, որոնք համահունչ են Ադրբեջանի ռազմավարական նպատակներին։ Այս հայտարարությունները, միասին վերցված, ներկայացնում են Բաքվում պետական իշխանություն ներկայացնող դերակատարների համակարգված փորձ՝ ահաբեկելու միջոցով ազդել Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա»,- նշված է նամակում։

Արման Թաթոյանը կոչ է արել ԵՄ առաքելությանը Հայաստանում, որը ներկայացված է տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930