Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» ջանք չխնայեց, որ ունենանք մեծ կոնսոլիդացիոն լուծում, որը պետք է լիներ մեծ դաշինք. Րաֆֆի Հովհաննիսյան. «Ա1+»

Ապրիլ 22,2026 21:45 Share

«Ժառանգությունը» ջանք չխնայեց, որ ունենանք մեծ կոնսոլիդացիոն լուծում, որը պետք է լիներ մեծ դաշինք։ Դրա համար մենք աշխատեցինք տարբեր ուժերի հետ, նաև պարոն Կարապետյանի ներկայացուցիչների հետ, որը լիներ մեծ միացյալ ուժ, որին «Ժառանգությունը» մաս կկազմեր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ընդդիմության համախմբման ջանքերին։

Այլ կուսակցությունների հետ միասին «Ժառանգությունը» նույնպես բանակցում էր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ նախընտրական դաշինք ստեղծելու համար։ Բայց այդ համախմբումը տեղի չունեցավ։ Եվ օրեր առաջ «Ժառանգությունը» հայտարարեց, որ պարզապես սատարում է «Ուժեղ Հայաստանին», բայց ընտրություններին չի մասնակցելու։

«Ժառանգության» հիմնադիրի ներկայացմամբ՝ իրենք հաջողության, հաղթանակի իրենց բանաձևն են առաջարկել, որն ուներ արժեքային, ծրագրային և գաղափարական հենք, բայց քննարկումների ավարտին ընդհանուր հայտարարի չեն եկել։ Եվ նրա ներկայացմամբ՝ հավանաբար տարբեր չափումների կամ ուսումնասիրությունների արդյունքում իրենց միտքը փոխել են և որոշել գնալ «ավելի փոքր, տեխնիկական դաշինքով»։ Եվ նրա խոսքերով՝ Սամվել Կարապետյանի շուրջ հավաքված «համազգային հեռանկար ունեցող շարժումը դարձավ կուսակցականացված»։

«Եվ «Ժառանգությունը», դեմ հանդիման գալով շատ կոշտ իրականությանը, որ կարող է քվեների փոշիացում լինել, որոշեց զորակցել Կարապետյանի շուրջ հավաքված այդ շարժմանը։ Մենք ձգտեցինք մեծ միասնության, որը կբարձրացներ հաղթելու, հաջողություն գրանցելու հավանականությունը, մենք հավելյալ պահանջներ չէինք դնում, դա փոխվեց։ Բայց դրանից «Ժառանգությունը» չնեղացավ»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930