Լրահոս
Օրվա լրահոսը

«Համոզված եմ՝ այսօրվա երթը բազմամարդ է լինելու, չնայած այսօրվա իշխանությունը բազմաթիվ անգամներ ջանաց». Միհրան Մադաթյան

Ապրիլ 23,2026 20:22 Share

«Իշխանությունների տարածած թեզն է, որ հանրությունը հոգնել է կամ անտարբեր է։ Դեռևս ապրում են մարդիկ, ում պապերը Եղեռնի ժամանակ ինչ-որ կերպ մազապուրծ են եղել։ Համոզված եմ՝ այսօրվա երթը բազմամարդ է լինելու։ Չնայած այսօրվա իշխանությունը բազմաթիվ անգամներ ջանաց՝ Եղեռնի հուշարձանը փակվեց, բայց մենք տեսնում ենք, որ տրադիցիաները պահպանվում են»,- Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված «Պայքարը շարունակվում է» կարգախոսով ավանդական քայլերթի մասնակից, հոգեբան Միհրան Մադաթյանը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող Նիկոլ Փաշինյանի և իշխանության քաղաքականությանը՝ Միհրան Մադաթյանն ասաց․ «ԱԺ-ում մեկն էլ կար, որն ուզում էր անուն-ազգանուններով ճշտած լիներ։ Այս իշխանությունները, իմ կարծիքով, հայկական ինքնության բոլոր էլեմենտները ուզում են որևէ կերպ ոչնչացնել։ Այդ ինքնության էլեմենտներից է Ցեղասպանության հիշատակը, որը մենք պահում ենք։ Հենց սրա՝ վերանորոգման աշխատանքների, հետ էր կապված ԿԳՄՍ նախարարության մտավախությունը։ Եթե իշխանությունը նման հայադավ ծրագիր չցուցադրեր, այդ վերանորոգումն էլ շատ հանգիստ կնայվեր։

Դեռ խորհրդային տարիներին, երբ այս ամենը քիչ թե շատ արգելված էր, մենք այս հիշատակը պահել ենք, գնացել ենք, ծաղիկ ենք դրել, գլուխ ենք խոնարհել։ Եվ կարծում եմ՝ դեռ դարերով այս հիշատակը կպահենք»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930