Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում

Ապրիլ 23,2026 23:30 Share

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 77 կգ քաշային կարգում Աննա Ամրոյանը հրում վարժությունում գլխավերևում պահել է նախ 125 կգ, ապա 133 կգ և 136 կգ կշռող ծանրաձողերը:

Այս արդյունքով Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել և սահմանել է ԵԱ-ի հրում վարժության նոր ռեկորդ:

Պոկում վարժությունում, սակայն, հայ մարզուհին հաջող մոտեցում չի ունեցել և չի կարողացել արդյունք ապահովել երկամարտում:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրել է 96 ու 100 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 120 կգ կշռող ծանրաձողը:Երկամարտի 220 կգ արդյունքով նա 17-րդն էր:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 88 կգ քաշային կարգում այսօր հանդես է եկել Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը: Նա զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը` երկամարտի 355 կգ արդյունքով։ Հայ ծանրորդը պոկումում գրանցել է 160 կգ արդյունք և 8-րդն էր։ Հրում վարժությունում Հարությունյանը 195 կգ արդյունքով 7-րդն էր։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930