Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր կարեւոր է ազնվորեն պատասխանել մի քանի հարցի. Արման Թաթոյանը «Միասնության թեւերի» թիմի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլ 24,2026 15:53 Share

Արման Թաթոյանը «Միասնության թեւերի» թիմի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այսօր մենք հիշում ու ոգեկոչում ենք Ցեղասպանությանը զոհ դարձած մեր անմեղ նահատակներին, բայց պետք է առաջ շարժվենք, ոչ թե անցյալում մնանք։

Իհարկե, այս ցավը չունի վաղեմություն, ու այդ ողբերգությունը մեզ դարձրեց աշխարհով սփռված ժողովուրդ՝ ցրված տարբեր երկրներում, բայց միավորված ընդհանուր հիշողությամբ և ճակատագրով։

Այսօր կարևոր է ազնվորեն պատասխանել մի քանի հարցի։

Ունե՞նք մենք մոռանալու իրավունք։ Ոչ։ Ունե՞նք մենք մեր պատմությունից հրաժարվելու իրավունք՝ ինչ-որ մեկի բարեհաճությունը շահելու հույսով։ Նույնպես՝ ոչ։

Բայց կա ևս մեկ՝ ոչ պակաս կարևոր հարց։ Պե՞տք է արդյոք մեր հիշողությունը սահմանափակվի ցավով և ատելությամբ։ Նույնպես ոչ։ Այսօր հիշողության հարցը այլևս միայն անցյալի հարց չէ. այն քաղաքականության և ապագայի հարց է։

Եթե մենք ինքներս հրաժարվենք մեր պատմությունից կամ սկսենք այն աղավաղել, ուրիշներն այն կգրեն մեր փոխարեն։ Եվ այդ տարբերակում մեզ պարզապես տեղ չի մնա՝ ոչ որպես սուբյեկտ, ոչ որպես ձայնի իրավունք ունեցող ժողովուրդ։

Այդ պատճառով Ցեղասպանության հետ կապված մեր քայլը միայն տարին մեկ անգամ կատարվող խորհրդանշական ժեստ չպետք է լինի։ Մեր ճանապարհը համակարգային, գիտակցված ազգային հիշողության ձևավորումն է։ Հիշողություն, որը ոչ միայն պահպանում է անցյալը, այլ նաև աշխատում է ապագայի համար։

Հիշողություն, որը դաստիարակում է սերունդներ, ամրապնդում է պետականությունը, ձևավորում է պատասխանատվություն և միասնություն։

Մեզ անհրաժեշտ է ազգային հիշողության այնպիսի մոդել, որը՝ միավորում է հայերին՝ անկախ բնակության երկրից, ձևավորում է կայուն ինքնություն, և օգնում է որոշումներ կայացնել՝ ելնելով սեփական փորձից, այլ ոչ թե օտարների մեկնաբանություններից կամ շահերից։

Մենք չենք մոռանում՝ որովհետև դա դեմ է մեր ինքնությանը և վտանգում է մեր սուբյեկտայնությունը։ Մենք հիշում ենք՝ առաջ շարժվելու, այլ ոչ թե անցյալում մնալու համար:

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930