Պետական եկամուտների կոմիտեում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի վեցերորդ նիստը՝ ՀՀ–ում ԵՄ պատվիրակության և հայկական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ենթակոմիտեն կարևոր հարթակ է ԵՄ–Հայաստան համագործակցության խորացման և տնտեսական ավելի սերտ ինտեգրման խթանման համար։ Կողմերը ներկայացրել են օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ վերջին զարգացումները և քննարկել ԵՄ շարունակական աջակցությունը՝ ուղղված սահմանային ենթակառուցվածքների արդիականացմանն ու մաքսային կարողությունների հզորացմանը։
Դեսպան Մարագոսը շեշտել է մաքսային ոլորտում շարունակական համագործակցության կարևորությունը՝ որպես ԵՄ–Հայաստան ընդլայնվող գործընկերության օրակարգի առանցքային բաղադրիչ։ Նա ընդգծել է դրա դերն առևտրի դյուրացման, կարգավորումների համապատասխանեցման և ընդհանուր ռիսկերի, այդ թվում՝ պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի գործում։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ–ին կառուցողական և արդյունքահեն երկխոսության համար՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը Հայաստանի մաքսային համակարգի զարգացման գործում։
Կարդացեք նաև
ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն


















































