Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժեղ «զապիս էնող» եք»․ ի՞նչ նոր պատմության մեջ է հայտնվել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը

Ապրիլ 28,2026 11:27 Share

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ՀԷՑ ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը, որը վերջին շրջանում հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում օգտատերերից մեկին հայհոյելու համար ու ներողություն խնդրել, այժմ հայտնվել է մի նոր աղմկոտ պատմության մեջ։

Օգտատերերից մեկը մեկնաբանությունների բաժնում հրապարակել է ձայնագրություն, որտեղ անդադար լսվում են հայհոյանքներ։

Օգտատերը մասնավորապես գրել է․ «Պահանջում եմ Սարիկ Մինասյանին հեռացնել զբաղեցրած պաշտոնից եւ զրկել քաղաքականությամբ զբաղվելու որեւէ հնարավորությունից»։

Որոշ մարդիկ կասկածել են, որ Սարիկ Մինասյանն է հայհոյում՝ մտածելով, որ դա արհեստական բանականությամբ է սարքված, մի քանիսն էլ զայրացել են, թե հայհոյանքը, կեղտոտ բառապաշարը դարձել է խոսույթ ամենաբարձր մակարդակով, պաշտոնազրկումը պիտի սկսվի Նիկոլ Փաշինյանից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից։

Մեկ այլ օգտատեր էլ, դիմելով լրատվամիջոցներին, հայտնել էր, որ Սարիկ Մինասյանը հայհոյել է իր ընկերոջը՝ նրան ձայնային հաղորդագրություն ուղարկել, քանի որ «հանդգնել էր» ՔՊ խմբակցության ղեկավարի գրառման տակ գրել քննադատական մեկնաբանություն։

Սարիկ Մինասյանը ևս անդրադարձել է` հրապարակելով այն օգտատիրոջը լուսանկարը, որի հետ ծավալվել է այս պատմությունը․ «Սա ձեր տարածած ձայնագրության հերոսն է, ով սպառնում էր ինձ` անձնական էջիս ձայնային հաղորդագրությամբ` հայհոյանքներով, որ ավտոմատով Դոմբասից կգա, բայց տեղ հասավ կոմունիստական կլյավուզիան։

Սա է ձեր տեսակը` սադրել, ձայնագրել, ընտրակաշառք տալ, հայհոյել:

Ձայնագրությունը մոնտաժված է և ներկայացված միակողմանի։

Ուժեղ «զապիս էնող» եք»։

Նկատենք սակայն, որ Գյումրու քաղաքական դաշտում կարևոր դերակատար դարձած, պատասխանատու պաշտոն զբաղեցնող Սարիկ Մինասյանը օրեր առաջ հանրությունից ներողություն խնդրելիս՝ հորդորել էր․ «Բոլորիս խնդրում եմ լինել զգոն մեր վարքագծում, ցուցաբերել սառնություն նման սադրանքների դեպքում։

Նաև հորդորում եմ` մարդկանց չթիրախավորել և չվիրավորել քաղաքական հայացքների համար։ Աստված բոլորիս օգնական»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930