Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր. NEWS.am

Ապրիլ 28,2026 11:58 Share

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը  NEWS.am-ին տեղեկացրեց, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունի, որ  նրան տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

-Տիկին Սահակյան, Ռուբեն Վարդանյանի վերջին հայտարարությունները՝ ուղղված սկզբում Ադրբեջանի, հետո՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպաններին, անհանգստացնող էին: Հիմա, երբ Կարմիր խաչի գործունեությունը դադարեցված է, իսկ  դատավարական ֆարսը ավարտված, որտեղից գոնե ժամանակ  առ ժամանակ լուսանկարներ էին հրապարակվում և կարելի էր նրանց արտաքին տեսքի վրա հիմնվելով դատողություններ անել,  ի՞նչ տեղեկություններ կան նրա ու մյուս գերիների վիճակի,  պահման պայմանների մասին:

-Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ: Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունեմ, որ Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանից նրան տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ՝ Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: Մեր տեղեկություններով, այս հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ:

Ոչինչ հայտնի չէ նոր հաստատությունում «»նրա և մյուս գերիների  պահման պայմանների մասին: Այս հարցում ևս թափանցիկություն չկա, միջազգային իրավունքի նորմերով սահմանված  երաշխիքները խախտվում են. մասնավորապես, նախապես ընտանիքի անդամներին չեն հայտնել, թե որտե՞ղ, ե՞րբ են տեղափոխվում ու ռեժիմի, զանգերի  մասով ի՞նչ փոփոխություններ են լինելու: Չկա  հավաստի տեղեկություն նրանց  առողջության, բժշկական օգնության հասանելիության, տարրական կենսապայմանների մասին: Գիտեք, որ անցած տարվա սեպտեմբերից  Ադրբեջանի կառավարության պահանջով այդ երկրում ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցվել է, բայց դրանից հետո մեկ անգամ՝ անցած տարվա դեկտեմբերին,  ԿԽՄԿ Ժնևյան գրասենյակին  հաջողվել  էր  այց իրականացնել և տեսակցել հայ գերիներին: Դրանից հետո որևէ ստույգ տեղեկություն նրանց վիճակի մասին չունենք:

Կարող եմ միայն ասել, որ այս պահին ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերը պահպանվում են, որոշ տեղեկություններ այդ մասնավոր զրույցների ընթացքում փոխանցվում են, սակայն անմիջական դիտարկման,  վիճակի, մոնիտորինգի միջոցով տեղեկություններ հավաքագրող և ամրագրող որևէ կառույց գոյություն չունի, ու սա ստեղծում է տեղեկատվական վակուում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930