Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները կարող են հրավերի առկայության դեպքում ընտրական գործընթացի դիտարկում իրականացնել

Ապրիլ 28,2026 17:04 Share

ԵՄ անդամ երկրների դեսպանությունների ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության ղեկավար, Վասիլիս Մարագոսի ղեկավարությամբ, ապրիլի 28-ին այցելել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դիվանագետները ԿԸՀ են այցելել սեփական նախաձեռնությամբ։

ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին և ներկայացրել ընտրական մարմինների նախապատրաստական աշխատանքները՝ ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ։

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով ընտրական գործընթացի դիտարկում իրականացնել։ ԿԸՀ-ն հյուրերին է փոխանցել ձեռնարկներ, որոնցով մանրամասն ներկայացվում է իրենց իրավունքները և պարտականությունները։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930