Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ նկարազարդ բրոշուրը բոլորիս տալու են որպես նվեր եւ բոլորիս ճանապարհելու են այստեղից»․ Աննա Մկրտչյան

Ապրիլ 29,2026 13:38 Share

«Այդ նկարազարդ բրոշուրը բոլորիս տալու են որպես նվեր եւ բոլորիս ճանապարհելու են այստեղից»․ ԵՄ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Հարցը վերաբերվում էր կենսաչափական նոր անձնագրերին։

 

 Այսօր եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցություններ համատեղ նամակ փոխանցեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակ։ Նամակը դիմում-կոչ է ԵՄ ղեկավարությանը, Երեւանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին, եվրոպական քաղաքական ընտանիքների ղեկավարներին, որտեղ բարձրաձայնվում են Հայաստանում տիրող հակաժողովրդավարական իրավիճակի, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների, արցախահայության խնդիրների, Արցախում ոչնչացվող հայկական հետքի մասին։ Նամակի հեղինակներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ ՀՀԿ-ն եւ «Ժառանգություն» կուսակցությունը, Սոցիալիստների եւ Դեմոկրատների անդամ ՀՅԴ-ն, Եվրոպական պահպանողականների եւ բարեփոխիչների անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների ալյանսի անդամ ՀԱԿ-ը, Եվրոպական ազատ ալյանսի անդամ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։

Ըստ Աննա Մկրտչյանի, այնպես չէ, որ այս նամակի բովանդակությամբ պետք է եվրոպական քաղաքական էլիտան տեղեկանա Հայաստանում տեղի ունեցողի մասին․ ամենն էլ շատ լավ գիտեն, անգամ իրենց զեկույցներում էլ են գրում․ «Այլ բան է, որ լոյալություն են ցուցաբերում Նիկոլի նկատմամբ։ Եվրոպան, Նիկոլին գերադասո՞ւմ է իրենց արժեքներից, պատրա՞ստ են թքել մարդու իրավունքների վրա։ Նկատո՞ւմ են, որ Նիկոլը աշակերտների է կալանավորում, կին քաղբանտարկյալ կա»։

Աննա Մկրտչյանը հայտարարեց, որ ԵՄ ներկայիս դեսպանին ինքը հրավիրել է ներկայիս քաղաքական դատական գործերից մեկին ու նա լռելյայն մերժել է, մինչդեռ նախկին դեսպանը շատ ակտիվ էր, դատարաններում տարբեր գործերի քննության էր մասնակցում, որոշ վճիռներով էլ միմյանց շնորհավորանքներ էին հղում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    ― Խոր Վիրապը ո՞նց պատկերենք։
    Նիկոլ Փաշինյան․
    ― Գծապատկերով։ Արարատի կողմ չնայեք։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930