Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմը շարունակում է, և դա անում է ՀՀ իշխանությունների ու ՔՊ-ական քարոզիչների միջոցով. «ՉԻ»

Ապրիլ 30,2026 09:30 Share

Ադրբեջանը Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմը շարունակում է, և դա անում է ՀՀ իշխանությունների ու ՔՊ-ական քարոզիչների միջոցով։ Լավ, հասկացանք, տեղի է ունեցել պատերազմ, այդ պատերազմում մենք պարտվել ենք ու ստիպված ենք համակերպվել որոշ իրողությունների հետ։ Բայց ուշադրություն դարձրեք՝ Նիկոլն ու իր արսենթորոսյանակերպ զանգվածն իրենց պահում են ոչ թե որպես պարտված կողմի ներկայացուցիչներ, այլ որպես հաղթած պետության (Ադրբեջանի) խոսնակներ։ Ուշադիր լսեք, թե սրանք ինչ են ասում՝ «Ղարաբաղը միշտ էլ Ադրբեջան է եղել», «իրենց սուվերեն տարածքն է, ինչ ուզում՝ անում են», «բա լավ ա՞, որ հայերը 30 տարի իրենց տարածքներն օկուպացրել էին ու իրենց հուշարձաններն ավերում էին, հիմա էլ նույնը իրենք են անում», և այլն։

Հասկանալի է, չէ՞, տարբերությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը ներկայացներ պատերազմում պարտված Հայաստանը՝ նա մոտավորապես այսպիսի մի բան կասեր․ «Ժողովուրդ ջան, դե հիմա մենք փորձեցինք պայքարել հանուն արդարության, բայց այսօրվա աշխարհում, ցավոք, արդարությունը տեղ չունի։ Ի՞նչ արած, թշնամին ուժեղ էր, ու մենք պարտվեցինք»։ Բայց նա չի ասում «պարտվեցինք, թեև մեր պայքարն արդար էր», նա ասում է «Ադրբեջանը հաղթեց, և դա արդար էր, որովհետև մենք էն գլխից սխալ էինք, Ղարաբաղը միշտ էլ ադրբեջանական է եղել, մե՛նք էինք ապուշ, որ գնացինք արկածախնդրության, ու շնորհակալություն Ադրբեջանին, որ մեզ ոչ միայն բուժեց, այլև օգնեց կտրել մեր վզից կապած թոկը և դառնալ ինքնիշխան, հիմա էլ ցորենով-բենզինով-բանով է օգնում»։ Այսինքն՝ նա այս պատերազմի արդյունքներին նայում է ոչ թե հայաստանցու, այլ ադրբեջանցո՛ւ հայացքով։

Ի դեպ, հիբրիդային պատերազմի նպատակներից մեկն էլ հենց դա է՝ թշնամուն համոզել, որ նրա կրած պարտությունը ոչ միայն վերջնական է, այլև այդ ելքն արդարացի էր, հետևաբար՝ հետագա դիմադրության ցանկացած փորձ ավելի ծանր հետևանքներ է ունենալու, և դա նույնպես արդարացի է լինելու։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Նկարն Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930