Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյանը դիմել է եվրոպական երկրների առաջնորդներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Բաքվում պահվող գերիների խնդրին

Ապրիլ 30,2026 12:12 Share

Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ դիմել եմ եվրոպական երկրների առաջնորդներին՝ հրավիրելով նրանց ուշադրությունը Բաքվում պահվող առնվազն 19 հայ գերիների խնդրին։

Սա ոչ միայն հումանիտար հարց է, այլև լուրջ մարտահրավեր արդարությանը և մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հեռանկարներին։

Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումից հետո մենք շարունակում ենք ականատես լինել խորապես մտահոգիչ զարգացումների՝ գերիների ապօրինի պահում, նրանց հիմնարար իրավունքների սահմանափակում, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության համակարգային ոչնչացում։

Այս պայմաններում դիմել եմ եվրոպական գործընկերներին՝ կոչ անելով իրենց ազդեցությունն օգտագործել՝

▪️ հստակ և հետևողականորեն բարձրաձայնելու այս հարցը դիվանագիտական հարթակներում,
▪️ երաշխավորելու միջազգային մարդասիրական հասանելիությունը,
▪️ ապահովելու հայ գերիների անհապաղ ազատ արձակումը։

Հայաստանը մնում է հավատարիմ խաղաղության օրակարգին։ Սակայն իրական և տևական խաղաղությունը հնարավոր չէ առանց արդարության։

Գերիների վերադարձը ոչ միայն հումանիտար քայլ է, այլև անհրաժեշտ նախապայման՝ վստահության վերականգնման և կայուն խաղաղության համար։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930