Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ մեր փոխվարչապետն է այցելել Ադրբեջան, գաղտնիության նույն կանոնները պահվել են»․ Փաշինյանը՝ Շահին Մուստաֆաեւի այցի մասին

Ապրիլ 30,2026 15:48 Share

Կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են թաքուն պահել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի այցը Երեւան։

«Եթե կոնֆիդենցիալության ինչ-որ կանոններ պահվում են, հայտնի նկատառումներով է, այդ թվում՝ անվտանգության։ Կարծում եմ՝ երբ մեր փոխվարչապետն է այցելել Ադրբեջան, նույն կանոնները պահվել են այնտեղ։ Իսկ լրատվական արտահոսքերը երբեք բացառել հնարավոր չէ։ Ադրբեջանի պարագայում չի եղել այդ արտահոսքը, Հայաստանի պարագայում եղել է։ Եվ արտահայտությունը, թե մենք հանրությունից գաղտնի ենք պահում, բացարձակապես տեղին չէ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարծում է՝ շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել։ «Երկու երկրների փոխվարչապետերի այցերը համարում եմ պատմական՝ խաղաղության գործընթացի եւ ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունը գնալով պետք է ուժեղանա եւ պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ՝ երկարաժամկետում ռազմավարական առումով բարիդրացիական հարաբերություններ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական կողմի հետ հայ գործարարների հանդիպման ընթացքում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Շատ կարեւոր է, որ արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում, եւ սա տրամաբանական է։ Ուզում եմ ասել, որ նոյեմբերից մինչեւ հիմա շուրջ 26 հազար տոննա ապրանքներ են Ադրբեջանի տարածքով եկել Հայաստանի Հանրապետություն։ Եվ հիմա գործնականում արգելք եւ որեւէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն։ Բայց պետք է հաշվի առնել, որ Հայաստանը 35 տարի աշխատել է ավտոմեքենայով արտահանելու տրամաբանությամբ։ Եվ որեւէ մեկի համար հեշտ չէ ուղղակի միանգամից տրանսպորտային միջոցը փոխել։ Եվ ես համոզված եմ, որ առաջիկայում նաեւ Հայաստանից արտահանումներ կլինեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930