Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Պետությունը պետք է կանգնած լինի աշխատող, ստեղծագործող մարդու կողքին, մենք ձեզ խոստանում ենք հենց դա. Լևոն Զուրաբյան

Մայիս 01,2026 13:21 Share

ՀԱԼԱԼ Ա ՁԵԶ

Հայաստանի սիրելի աշխատավոր ժողովուրդ,

Շնորհավորում եմ մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ:

Ձեր աշխատանքի արդյունքն է մեր ընտանիքների բարեկեցությունը, երկրի անվտանգությունը, վաստակած հանգստի գնացած մեր մեծահասակների ապահովությունը, երեխաների ապագան և երիտասարդների արդյունավետ մուտքը ստեղծագործական կյանք:

Պետությունը պետք է կանգնած լինի աշխատող, ստեղծագործող մարդու կողքին, տեր կանգնի նրա եռանդին, ջանասիրությանը, հնարամտությանը:

Առաջիկա հինգ տարվա համար մենք ձեզ խոստանում ենք հենց դա.

– Աշխատանքի և ստեղծագործության համար բարենպաստ միջավայրի ստեղծում, գործազրկության վերացում (նոր տեխնոլոգիական աշխարհում դա հնարավոր է)

– Աշխատանքային իրավունքները պաշտպանող արդյունավետ օրենսդրություն

– Գործարարությունն ու աշխատանքը խրախուսող, պարզեցված հարկային քաղաքականություն և այլ կարգավորումներ

– Ենթակառուցվածքային այնպիսի համակարգերի ստեղծում (էներգետիկա, ջուր, հաղորդակցություն և այլն), որոնք ձեր աշխատանքն առավել արգասաբեր և գոհացուցիչ կդարձնեն

– Երիտասարդական սթարթափներին աջակցություն

Ամեն բանի հիմքը ստեղծագործումն է: Հալա´լ ա ձեր ջանքն ու քրտինքը:

Ի գո՛րծ:

Լևոն Զուրաբյան

Վարչապետի թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031