Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Նարեկ Կարապետյանը՝ ՀԷՑ-ի ձեռքբերման վերաբերյալ կառավարության առաջարկի մասին

Մայիս 01,2026 17:59 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ չմեկնաբանեց  տեղեկությունները, թե կառավարությունը Կարապետյանների ընտանիքին առաջարկել է ձեռքբերել ՀԷՑ-ը 23,3 միլիարդ դրամով՝  պայմանով, որ ընկերությանը պետք է վերադարձվի վերջին տասը տարվա շահաբաժինը:

«Մենք չենք մեկնաբանում այդպիսի տեղեկություններ, որովհետեւ ՀԷՑ-ը ու մնացած այլ կառույցները մեզ համար այս պահին երրորդական են: Մեր  հիմնական խնդիրը մեր հայրենիքում մեծ փոփոխություն բերելն է:  Իսկ թե ինչ ապօրինություններ կարող են անել, մենք չենք ուզում քննարկել: Մի  բան է  ցավալի, որ հետո դժվար է լինելու ներդրողին համոզել, որ երկիրը դզվել է, երկիրը հարգում է անձնական սեփականության իրավունքը,  եկեք ներդրումներ արեք այստեղ: Ապագա կառավարության գործերը դժվարացնում են այնքանով, որ ամենամեծ բիզնեսների ունեզրկման փորձերով իրենք ընդհանուր երկրի վարկանիշն են կորցնում»,- ասաց Նարեկ Կարապետյանը:

Մեկ այլ լրագրող էլ թվարկեց պաշտոնապես հրապարակված մի շարք տեղեկություններ, որոնց համաձայն  Կարապետյանների կառավարման օրոք ՀԷՑ-ը հավելագրումներ է արել, ապա հետաքրքրվեց՝արդյոք սա չի՞ հակասում ձեր «կուշտ ենք ու հարուստ ենք կերպարին»: Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց.  «Հաշվիչների 70 տոկոսը փոխվել է, իսկ 30 տոկոսը պետք է փոխվի, որ ապահովվի: Հավելագրումների կորուստը մեր կառավարման ժամանակ մոտ 40 միլիոն դոլար տարեկան հետ ենք տվել սակագնին, կորուստ ենք իջեցրել: Սա չէ՞ ձեր ասած հագեցած լինելու գրավականը: Սամվել Կարապետյանը 10 տարվա ընթացքում, համեստ հաշվարկներով, 200 միլիոն դոլար սակագնին է վերադարձրել կորստի  նվազեցման հաշվին: Ինչ վերաբերում է տեղային հավելագրումներին, ովքեր  անում են, պետք է խստորեն պատժվեն, որ նման բան չանեն: Բայց մեր տեղեկություններով՝ հավելումների չեմպիոնը հիմա ուրիշ կառավարիչներ են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031