Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի ֆեյսբուքյան գրառումը
Թալինում խոցելի խմբերին պատկանող յուրաքանչյուր քաղաքացի արդեն 4 տարի ստանում է համայնքապետարանի աջակցությունն ու օգնությունը։
Այդ աջակցությունը տրամադրվել է տարբեր ուղղություններով և տարբեր չափերով՝ սննդի ու դեղորայքի ձեռքբերումից մինչև բժշկական օգնություն և կյանքի դժվար իրավիճակների հաղթահարում՝ այն դեպքերում, երբ այլ ելք պարզապես չի եղել։
Յուրաքանչյուր օգնություն տրամադրվել է օրենքի սահմաններում՝ խստորեն պահպանելով դրա բոլոր պահանջները։
Կարդացեք նաև
Կյանքի ծանր պայմաններում հայտնված քաղաքացուն ձեռք մեկնելը «ընտրակաշառք» որակավորելը՝ առնվազն անբարոյականություն է, լավագույն դեպքում՝ ակնհայտ անտեղյակություն։
Այ «թերթոններ», որտե՞ղ էիք այս 4 տարիների ընթացքում, երբ ես և իմ թիմը ամեն օր աշխատել ենք ու շարունակում ենք աշխատել, որպեսզի մեր համայնքի բնակիչը դժվար պահին միայնակ չմնա։
Եթե ձեզ համար քաղաքացին հիշվում է ընտրությունից ընտրություն, ապա մեզ համար նա արժեք է ամեն օր՝ իր խնդիրներով, իր հոգսերով, իր արժանապատվությամբ։
Հասկանալի է, որ մեր ընդդիմադիր «լրագրողները» ընտրություններում հաջողության հասնելու այլ ճանապարհ չեն տեսնում՝ ընտրակաշառքից բացի,բայց պետք է հիասթափեցնեմ՝ դա մեր աշխատելաոճը չէ։
Իսկ մեր քաղաքացիները բավական գիտակից են՝ չեն վաճառվում, և հստակ տարբերում են իրականը՝ կեղծից։


















































