Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի գործելաոճը նման է 1920-ականներին բոլշեւիկների կիրառած մարտավարությանը՝ փորձում են եկեղեցու լեգիտիմ ղեկավարներին սասանել»

Մայիս 03,2026 14:08 Share

Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները/Voices of Armenia» կոնֆերանսի ժամանակ «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ջոն Այբներն անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավին։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է սասանել Ամենայն հայոց կաթողիկոսի դիրքերը։

«Սա նման է 1920-ական թվականներին բոլշեւիկների կողմից կիրառված մարտավարությանը, երբ փորձում էին եկեղեցու լեգիտիմ ղեկավարներին սասանել։ Պետք է հարց տալ՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին ինչո՞ւ է այսպիսի հալածանքի ենթարկվում այսօր։ Պատասխանը կարող է տրվել միայն լիարժեք որոնելով արխիվները, որոնք տասնամյակներ շարունակ հասանելի չեն դառնում։ Բայց մի բան միանշանակ է՝ պատասխան հնարավոր չէ գտնել օրենքի մեջ, այլ քաղաքականության մեջ պետք է այն փնտրել եւ պետք է փնտրել ՀՀ սահմաններից դուրս եւ ոչ ներսում։ Փաստն այն է, որ Հայաստանը շարունակում է մնալ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի վտանգի ներքո։ Դարեր շարունակ հայ քրիստոնյա ազգը զրկվել է քաղաքական սուբյեկտայնությունից եւ դա շարունակվում է նաեւ այսօր։ Դա համատեղ իսլամիստական, պանթյուրքական գործընթաց է, որն ուղղված էր հայերի էթնիկ զտմանը Անատոլիայից, Նախիջեւանից, Բաքվից, Սումբգայիթից եւ վերջապես՝ երեք տարի առաջ նաեւ Լեռնային Ղարաբաղից»,- Ջոն Այբները։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նաեւ անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներին եւ ասաց․ «Մեծ բարեգործ Սամվել Կարապետյանն էլ է ձերբակալվել ու բանտարկվել՝ միայն նրա համար, որ հրապարակավ ասել է, որ դեմ կլինի վարչապետի կողմից եկեղեցու նկատմամբ հալածանքի գործողություներին»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031