Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ ՀՀ-ում անցկացվում է միջոցառում, որի տուժողներից մեկը կարող է լինել նաև Հայաստանը. Արտակ Զաքարյան

Մայիս 04,2026 14:02 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ և այսօր, Հայաստանի ներսում տիրող տրամադրությունները նմանվել է հեռավոր մի գյուղի, որի որոշ բնակիչներ ուրախացել են, որ «քաղաքից լիքը մարդ» է եկել իրենց գյուղի հետ կապ չունեցող ինչ-որ մի «հարսանիքի» մասնակցելու: Ընդ որում՝ այդ «հարսանիքը» հյուրերին է պետք, ոչ թե «այդ գյուղի բնակիչներին»: Նրանք իրենց հեռահար ու կոնֆլիկտածին ծրագրերի համար են անցկացնում այդ միջոցառումը, որի հետևանքներից, մեծ հավանականությամբ տուժելու են նաև «գյուղի բնակիչները»:

Այս ամենն այսքան զավեշտալի չէր լինի, եթե այդ պայմանական «գյուղի և գյուղացիների» կորուստների ու դժբախտությունների մի զգալի մասի համար իրենց լուման չունենային նաև այդ «հարսանքավորները»:

Հայ ժողովրդի պատմությունը տարբեր բարդություններ է ունեցել, ճակատագրի տարբեր հեգնանքներ են եղել, բայց, որ պետք է ժամանակ առ ժամանակ ոգևորվենք մեր դժբախտությունների կուլիսային հեղինակներից, կամ դրանց վրա աչք փակողներից (հանուն նավթի ու գազի)՝ դա 21-րդ դարում մեզ չի սազում:

Հ.Գ. Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է միջոցառում, որի տուժողներից մեկը կարող է լինել նաև Հայաստանը: Ոմանք միամտաբար ասում են, «իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին: 🙂 Նրանց պետք է ասել՝ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը: Ու գիտեին նաև, որ նախկին Հայաստանը չէր համաձայնվում զոհի կերպարում լինել: Այսօրվա աշխարհի շատ երկրների ղեկավարներին՝ զոհի կերպարներ են պետք. այնպիսին, ինչպիսին Ուկրաինան է, ինչպիսին Արցախն էր (Վրաստանը չհամաձայնվեց զոհի կերպարին՝ կեցցեն): Հիմա այդ կերպարում Եվրոպան շարունակում է տեսնել Հայաստանին: Որովհետև այսօրվա Հայաստանի ղեկավարները, վերջին 7 տարիներին, մեր երկրի շահերը զոհաբերողի դերում են իրենց դրսևորել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031