Լրահոս
Օրվա լրահոսը

«Դինամո» մարզահամալիրում «K1» մրցաշարի մարզիչների վիճաբանությունը շարունակվել է դրսում՝ վերածվելով ծեծկռտուքի. Shamshyan.com

Մայիս 04,2026 15:09 Share

Shamshyan.com. Ապրիլի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց 69 հասցեում գործող «Դինամո» մարզահամալիրի մոտ մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է։

Պարզվել է, որ ժամը 15։30-ի սահմաններում նշված հասցեում տեղի ունեցող «K1» մրցաշարի ժամանակ  մարզիչ՝ Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Հենրիկ Հ․-ն վիճաբանել է նույն մրցաշարի մարզիչներ՝ Երևանի բնակիչ 23-ամյա Արմեն Ա․-ի և 30-ամյա Յուրի Բ․-ի հետ։

Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությունը շարունակվել է շենքից դուրս, որը վերածվել է ծեծկռտուքի և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031